1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ադրբեջանական կողմը պահանջել է մեր կառավարությունից՝ արգելել բոլորի մուտքը Վերին Ոսկեպար». Մասիս Շիրոյան

Ոսկեպարից տեղեկություններ են ստացվում, որ վերջին օրերին ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացրել։ Մարդիկ վախեցած են, բայց նաև խուսափում են նման թեմաները հեռախոսով քննարկել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը՝ ընդգծելով, որ մարտի 17-ին պատրաստվում են այցելություն կազմակերպել դեպի Վերին Ոսկեպար։

«Կգնանք, տեղում մարդկանց հետ էլ կշփվենք, այցելուներին էլ կծանոթացնենք այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանն ասում է, թե իր տարածքներն են։ Այնտեղ հին հայկական պատմամշակութային կոթողներ կան, եկեղեցի կա, բերդեր կան։ Դրանք ապացուցում են, որ այդ տարածքը Հայաստանի անբաժանելի մասն է ու չի կարող լինել Ադրբեջանինը»,- նշել է Մասիս Շիրոյանը։
Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Շիրոյանին՝ միաբանության անդամներից մեկի հետ, արգելել են այցելել Վերին Ոսկեպար։

«Իրականում, խնդիրներն սկսվեցին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ոսկեպարում հայկական խմբերը մարզումներ են իրականացնում, իրենք հայտարարում էին, որ հայերը դիվերսիոն խմբեր են պատրաստում այդ տարածքում։ Ադրբեջանական կողմից պահանջ է եղել մեր կառավարությանը՝ հրահանգ իջեցնել` արգելելու առհասարակ բոլորի մուտքը տվյալ տարածք։ Արդյունքում, հունվարից սկսած, այդ հատված բոլորի մուտքն արգելվում է»,- նշել է Շիրոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախ տպավորություն էր, թե փորձում են խոչընդոտել կրակային պարապմունքների իրականացումը, բայց իրականում, առհասարակ, մուտքն են արգելում։

«Մենք ցույց տվեցինք, որ խնդիրը միայն կրակային պարապմունքները չեն, այլև՝ այցերն այդ տարածք։ Մենք հայտարարեցինք, որ դա մեր տարածքի մի մասն է ու գնում ենք այնտեղ՝ հանգստանալու, բայց մեզ մոտեցան 2 ոստիկան, այդ թվում՝ Նոյեմբերյանի փոխոստիկանապետը և ասացին, որ տարածքն անօրինական է, ու մեր գտնվելն այնտեղ նույնպես անօրինական է։ Մենք փորձել ենք ճշտել, թե էդ ոնց է անօրինական, մեզ ասացին, որ իրենց ասել են, որ ադրբեջանական տարածք է ու արգելել մուտք գործել այնտեղ»,- պատմել է մեր զրուցակիցը։

Ընդ որում, սա այն դեպքում, երբ Վերին Ոսկեպարն, առհասարակ, սահմանամերձ չէ, և, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գտնվում է թիկունքում, սահմանամերձ է Ոսկեպար գյուղը, որտեղ հայերն ապրում են, իսկ Վերին Ոսկեպարը որևէ ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հետ։
«Նոյեմբերյանի փոխոստիկանապետը հայտնեց, որ իր համար խնդիր չէ թույլ տալ, բայց ինքը քաղաքական հրահանգ ունի։ Քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը այս հարցի մասին առհասարակ բան չեն խոսում»,- ասել է Մ.Շիրոյանը։

Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan