1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանցիները կանգնեցրին մեքենան, ասացին՝ Շուշիում պետք է ծննդաբերես․ Արցախում ծնված վերջին հայի պատմությունը

Անահիտ Եղյանը MediaHub-ին պատմում է 11 ամիս առաջ իր գլխով անցած ամենադաժան, միաժամանակ ուրախ ավարտով պատմությունը։ Պետք է մայրանար։ Ամուսնու՝ Սերգեյի հետ մեծ երազանքներ էին պահել, հուսալով, որ բլոկադան մի օր կավարտվի և, որ Արցախում ամեն ինչ լավ կլինի։ Ամուսինները նախապես որոշել էին երեխայի անունը։ 

 
 
 

«Նա պետք է կրեր ամուսնուս հոր՝ 2020 թվականի պատերազմում զոհված Արթուր Գալստյանի անունը, դա Սերգեյի երազանքն էր»,-ասում է նա։

 

Անահիտը 44-օրյա պատերազմից հետո Հադրութից էր տեղահանվել ու ընտանիքի հետ բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Այնտեղ էլ ծանոթացել է Սերգեյի հետ, ընտանիք են կազմել։ Առաջնեկի ծնունդին սպասում էին առանձնակի ուրախությամբ։ Ու չնայած Արցախի պաշարման դժվարություններին՝ լավատեսությունը չեն կորցրել։ 

 
 
 

 

«2023-ի պատերազմով որոշվեց արցախահայության ճակատագիրը։ Ցավոք, ամեն ինչ կանխորոշված էր, պետք է լքեինք մեր հայրենիքը, տուն, տեղ, գերեզմաններ․․․ ճամպրուկների մեջ տեղավորեցինք հիշողություններն ու դուրս եկանք սեպտեմբերի 26-ին։ Խցանումներն այնքան շատ էին, որ Եղբայրական հուշահամալիրի հարակից տարածքում մնացինք 9 ժամ։ Հետո կամաց-կամաց առաջ էինք շարժվում։ Արդեն գիշեր էր։ Ամուսինս խաղաղապահների բլոկպոստում  հարցրեց, որ շտապ օգնության մեքենաների համար նախատեսված ձախ կողմի ճանապարհահատվածը բացեն շուտ հասնենք Գորիս, որովհետև ծննդաբերության վերջին օրերն էին։ Համաձայնությունը ստանալուց հետո առաջ շարժվեցինք, սակայն, հաջորդ բլոկպոստում սկսվեց մեր մղձավանջը»,-պատմում է երիտասարդ կինը։

Անահիտի խոսքով՝ Շուշիի մերձակայքում իրենց մեքենան այս անգամ կանգնեցրել են ադրբեջանցիները։ Սերգեյը բացատրել է իրավիճակը, սակայն, ադրբեջանցի ծառայողները չեն ընդառաջել հղի կնոջը, ասելով՝ «թույլ տվողը մենք ենք, չենք թողնում առաջ շարժվեք։ Հետո առաջարկել են Անահիտին տեղափոխել Շուշի, որ երեխային այնտեղ ծննդաբերի, սակայն և՛ կինը և՛ ամուսինը մերժել են, խնդրել, որ բացեն ճանապարհը գնան Գորիս։ 

«Ասում էին որ հետ գնաք իրենց խոսքով՝ Խանքենդի, այնտեղ բժիշկ չկա։ Դրա համար առաջարկում էին ինձ տանել Շուշի, ընդ որում միայնակ, առանց ամուսնուս ներկայության։ Մինչ այդ ցավեր չունեի, բայց այդ պահին սկսեց ինքնազգացողություս վատանալ։ Ծննդաբերական ցավերի նախանշաններ էի զգում։ Ամուսինս հորդորում էր, իրենք կտրականապես մերժում։ Ասում էին՝ «առաջնեկդ է, չե՞ս ուզում առողջ ծնվի, իր մասին չե՞ք մտածում, մենք ձեր նման չենք, մենք կօգնենք ձեր կնոջը»։ Ի վերջո այդ օրերին իրենց պետք էր, որ աշխարհին ինչ որ մարդասիրական շոու ցույց տային»։

Մինչ Սերգեյը բանակցում էր ադրբեջանցիների հետ, Անահիտն այդ ընթացքում իրավիճակը բացատրում է տարածքում գտնվող ռուս խաղաղապահին։ Վերջինս համոզում է, որ ամուսինները հետ դառնան Ստեփանակերտ։ Այնտեղ պայթյունից հետո չնայած խառն իրավիճակ էր, բայց քիչ թվով բժիշկներ այնուամենայնիվ կային։

 

«Բախտս բերեց։  Չնայած ծննդատունն արդեն փակ էր, բայց ծննդատան աշխատակիցներից մեկը՝ տիկին Ավագյանը էմերջեյս ծառայություն ցուցաբերեց ինձ։ Նա իր բարեկամներից մեկի համար էր մնացել այնտեղ։ Հետո երբ ասացին դեռ քաղաքում է ծննդատան տնօրեն Վադիմ Օսիպովը՝ ուրախացա, հասկացա, որ բալիկիս կյանքին վտանգ չի սպառնում, բարեհաջող լույս աշխարհ կգա։ Օսիպովը ևս պետք է դուրս գար, բայց ինչ որ մեկը խնդրել էր, որ հղիներից մեկին զննի, որ կարողանա ճանապարհվել։ Ես դեռ ուժեղ ցավեր չունեի։ Ծննդաբերությունն արագացնելու համար արհեստական ցավերի դեղեր ընդունեցի»,-հիշում է Անահիտը։

Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի շտապ բժշկական ծառայությունում լույս աշխարհ եկավ Արցախում ծնված վերջին հայը։ 

 

«Մի կողմում պայթյունից այրված մեր հայրենակիցներն էին ցավից ճչում, մյուս կողմում ես էի ծննդաբերում։ Բուժանձնակազմը մեզանից ավելի շատ էր ուրախացել Արթուրիս բարեհաջող ծնունդով»։

Իրավիճակով պայմանավորված, Արթուրի ծնվելուց մոտ 2 ժամ անց Անահիտին ուղղաթիռով վիրավորների հետ տեղափոխել են Սյունիք։

 

«Բուժանձնակազմը «Սպալնի մեշոկը» կտրել ու Արթուրիս համար տաք ու հարմար «կոմբինեզոն» են պատրաստել։ Ես ճանապարհվել եմ ուղղաթիռով, այնտեղից շտապ օգնության մեքենայով մեզ բերել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Գաղթի ճամփան մեր հետևից բռնել են ամուսինս ու սկեսուրս»,-հավելեց կինը։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan