Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկռտուքի միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և վերջինիս աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկռտուքի միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է` Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն։
Այս պահին ձերբակալվածների կամ կալանավորված անձանց մասին կառույցից տեղեկություն չտրամադրեցին:
