Կա մի օրենք, որը չի գրվում Սահմանադրության մեջ, բայց այն երբեք չի խախտվում.այդ օրենքը կոչվում է Բումերանգի օրենք
Բումերանգը չի մոռանում իր հասցեն
Կա մի օրենք, որը չի գրվում Սահմանադրության մեջ, բայց այն
երբեք չի խախտվում։
Այդ օրենքը կոչվում է Բումերանգի օրենք
Այն ամենը, ինչ նետում ես՝
խոսքդ, արարքդ, ատելությունդ,
դավաճանությունդ,
վերադառնում է։
Ոչ նույն պահին,
բայց անխուսափելիորեն։
Դու կարող ես աղմուկ բարձրացնել,
կեղծ պատմություններ տարածել,
թիրախավորել մարդկանց, ընտանիքներ, ճակատագրեր։
Բայց մոռանում ես մեկ բան․բումերանգը չի մոռանում իր հասցեն։
Այն վերադառնում է այն պահին,երբ մարդը վստահ է, որ արդեն ազատ է պատասխանատվությունից։Այն վերադառնում է այն ժամանակ,երբ քո սեփական ստերը սկսում են քեզ խեղդել։
Երբ քո կառուցած թակարդը դառնում է քո բանտը։
Արդարությունը կարող է ուշանալ,բայց երբեք չկորել...
Եվ այն չի գալիս վրեժի համար։
Այն գալիս է հավասարակշռության համար։
Այն գալիս է հիշեցնելու,որ ոչ մի չարություն չի մնում անպատասխան։ Սա պարզապես կյանքի օրենքն է։
Բումերանգը ոչ միայն դաս է, շատ դեպքերում նաեւ դատավճիռ
Դու կարող ես նետել թույն, սուտ, էժան մեղադրանք՝
բայց վերադարձը գալիս է առանց մեկնաբանության։
Ով ինչ ուժով է նետում է նույն ուժով էլ ստանում է....
Բումերանգը չի ընտրում կողմ
Այն վերադառնում է ճշգրիտ հասցեով.
Ուժով՝ ուժին,
չարությամբ՝ չարությանը,
ճշմարտությամբ՝ ճշմարտությանը....
Ուժեղը դա գիտի, դրա համար
չի շտապում նետել։ Ու չի գոռում, երբ ճշմարտությունն արդեն իր գործը սկսել է անել....
