Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր Աթոռը,վարկաբեկում հոգևոր կոչումը, և կտրում է եկեղեցու հազարամյա ողնաշարը՝ միասնությունը
Ով տիրադավնե՛ր...
ՊԱՌԱԿՏՈՒՄԸ
թուլացնում է Մայր Աթոռը,վարկաբեկում հոգևոր կոչումը,
և կտրում է եկեղեցու հազարամյա ողնաշարը՝ միասնությունը
ԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Չի կարող հրաժարվել պաշտոնից պետական ճնշման տակ
Չի կարող լռությամբ լեգիտիմացնել միջամտությունը
Չի կարող զոհաբերել Եկեղեցին «քաղաքական կայունության» պատրվակով
Կաթողիկոսը պաշտոնապես պետք է պահանջի, որ իշխանությունը հարգի.Սահմանադրությունը , խղճի և կրոնի ազատությունը , եկեղեցու ինքնակառավարումը։
Եթե ներպետական ճանապարհները փակ են, Եկեղեցին իրավունք ունի բարձրաձայնելու միջազգային հարթակներում։
Եւ ամենակարեւորի մասին, ով տիրադավներ...
Երբ Եկեղեցին ներսից պառակտված է՝ազգը դառնում է անպաշտպան։Որովհետև հայի պատմության մեջ
Եկեղեցին եղել է ոչ թե շենք, այլ վերջին սահմանը։
Եկեղեցին կարող է լինել խոնարհ, բայց չի կարող լինել կիսված։Եկեղեցին կարող է լռել ժամանակ առ ժամանակ, բայց չի կարող խոսել ինքն իր դեմ։
ՈՒՇՔԻ ԵԿԵՔ....Եկեղեցին չպետք է դառնա փորձադաշտ, իսկ հավատը՝ քաղաքական գործիք։
Երբ Եկեղեցին ներսից պառակտված է՝ազգը մնում է միայն իր ցավի հետ։Առանց ձայնի,առանց պաշտպանության....եւ հենց այդ պահին պատմությունը կրկնվում է.....
Որովհետև այնտեղ, որտեղ եկեղեցին այլևս չի միավորում,
սկսում է քանդվել ազգը։
Մի մոռացեք երբեւէ պատմության դաժան դասերը. Եկեղեցին կարող է լինել աղքատ,կարող է լինել հալածված,բայց եթե միասնական է՝ ազգը պաշտպանված է։
