«Ընկերների կողմից քավության նոխազ դարձած 20-ամյա Վիկտորը`ճաղերից այն կողմ շարունակում է հավատով սպասել. ինչո՞ւ է դատավոր Իսկոյանը կանխակալ վերաբերմունք ցուցաբերում».Ահազանգում է փաստաբանը
Ընկերների կողմից քավության նոխազ դարձած 20-ամյա Վիկտորը շարունակում է ճաղերից այն կողմ հավատով սպասել. Ինչո՞ւ է դատավոր Իսկոյանը կանխակալ վերաբերմունք ցուցաբերում. Ահազանգում է փաստաբանը
NEWSMEDIA.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու 20-ամյա Վիկտոր Պետրոսյանի կյանքի ոդիսականին: «Շուրջ երկու տարի Հրազդան ՔԿՀ-ում՝ չգործած հանցանքի համար, ընկերների կողմից քավության նոխազ դարձած քսանամյա Վիկտոր Պետրոսյանը շարունակում է ճաղերից այն կողմ. հավատով սպասել արդարացման դատավճռի»,- այսօր NEWSMEDIA-ի հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի դատավարության ընթացքին ասաց վերջինիս փաստաբան ՀՈՎՍԵՓ ՍԱՐԳՍՅԱՆԸ հպարտությամբ ընդգծելով.
-Պինդ երիտասարդ է պաշտպանյալս, վստահ է՝ արդարությունը դեռ առջեւում է: Այսօր պետք է կայանար հերթական դատական նիստը, սակայն մեղադրող կողմի բացակայության պատճառով հետաձգվեց մինչեւ օգոստոսի 7-ը: Դատարանի աշխատակազմից տեղեկացրեցին, որ մեղադրողը արձակուրդի մեջ է:
- Ի՞նչ փուլում է այս պահին դատավարությունը, եւ առհասարակ ինչպես ե՞ք գնահատում դատավարության ընթացքը:
-Հասել ենք դատաքննության ավարտական փուլին, իսկ դատական նիստերը հաճախ են հետաձգվում՝ տարբեր պատճառներով: Առհասարակ դատավարության ընթացքը գնահատում եմ բավարար: Միայն մի բան է ինձ անհանգստացնում, որպես պաշտպան: Ինչո՞վ է պայմանավորված նախագահող դատավոր Իսկոյանի մեղմ ասած կանխակալ վերաբերմունքը՝ պաշտպանյալիս նկատմամբ: Քանի-քանի անգամ առանց հիմնավորման, առանց պատճառաբանության մերժել է, եւ շարունակում է մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:
-Կարծում եք ուղղորդված դատավարություն է՞ ընթանում:
-Ժամանակ կտա մեզ բոլորիս Ձեր այդչափ կարեւոր եւ բոլորիս հուզող հարցի պատասխանը:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատավարության ավարտից:
-Հույս ունենք, որ պաշտպանյալս անմեղ կճանաչվի: Քանի որ երկու հոդվածներով էլ չկան փաստական հիմնավոր ապացույցներ:
Հ.Գ Դատավարության ընթացքի եւ հետագա զարգացումների մասին, հաջորդիվ կտեղեկացնենք մեր ընթերցողներին:
Հ.Գ Նկատենք, որ բոլորովին վերջերս դատավոր Իսկոյնաի շուրջ նոր թնջուկ էր եռռում նաեւ Սարուխանի նախկին համյանքապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որի մասին դեռ առիթ կլինի խոսելու:
Հավելենք նաեւ, որ ամբաստանյալ Վիկտոր Պետրոսյանը հարազատները կրկին բարձրաձայնել են հայրենի կառավարությանն ու առանձին քաղաքական գործիչներին՝ սույն. քր գործի դատավարական ընթացքը առանձնակի ուշադրության կենտրոնում պահելու համար:
Կարծում ենք դատավորների ու դատական համակարգի դեմ անողոք պայքար հայտարարած հայրենի իշխանությունները՝անուշադրության չեն մատնի բոլոր այն կերած-խմած ու տարիներով դատավորի փայտիկը գրկած այն դատավորներին, որոնց կայացրած վճիռների պատճառով՝ Աստված գիտե, թե քանի ճակատագիր կարող է մնալ բախտի քմահաճույքին...
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ