Ձերբակալություններ են սպասվում օրենքով գողերի շրջանում
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մոտ ժամանակներս ձերբակալություններ են սպասվում՝ օրենքով գողերի շրջանում:
Պտտվող լուրերի համաձայն, ասում են որ այս պահի դրությամբ իրավապահների "թիրախում" են օրենքով գողեր Արսեն Երեւանսկին, Ավետիսյան Սուրենը՝ նույն ինքը Պաշի տղա լենինականցի Սուրոն, Անդրանիկ Սողոյանը՝ԶԱՊ-ը, եւ այլոք (այդ թվում նաեւ հայտնի քրեական հեղինակություններ), ովքեր թավշյա իշխանափոխությունից հետո էլ անգամ շարունակում են ջերմագին հարաբերություններ պահպանել նախկին կարկառունների հետ: