160 մլն դրամ՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի համար
Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց չզեկուցվող փաթեթի ցանկում ներառված արդարադատության նախարարության նախագիծը, ըստ որի քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը մինչև տարեվերջ ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվելու է շուրջ 160 միլիոն դրամ։
Գումարի հատկացման համար վերաբաշխումներ կկատարվեն արդարադատության նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցներից։
Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ քրեակատարողական ծառայության միջոցները նվազել են, քանի որ ծառայության միջոցներից 448 միլիոն դրամ է հատկացվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին: