1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցը. խաղն ուրիշ դաշտում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին» հարցն, անկասկած, գայթակղիչ է եւ մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերեւս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, եւ սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բեւեռների հարաբերակցության:

Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարեւոր չէ, այլ գուցե ավելի կարեւոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել եւ իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով եւ մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբեւեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բեւեռները:

Այդ կապակցությամբ, պահելո՞ւ է իր երկրորդ տեղը ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ խորհրդարանի ընտրության հաջորդ ցիկլին ընդառաջ իշխանությունը կձեւավորի արդեն այլ արտացոլում: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն ամենեւին էլ արհեստական ձեւավորման մասին չէ, երբ իշխանությունը բաժանվում է եւ սկսում երկու բեւեռ խաղալ: Այդ բաժանումը, խոշոր հաշվով, ներքին տնտեսական, քաղաքական իրապես էական հակադրությունների եւ շահերի բախման դրսեւորում, հետեւանք կամ արդյունք է, որն, ի դեպ, սկսել է դրսեւորվել անգամ ավելի վաղ, քան ԲՀԿ-ի ձեւավորումը:

Վերջին հաշվով, Հայաստանում համակարգային մոնոլիտը ճաք է տվել 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը, երբ խորհրդարանական մեծամասնություն հաջողվեց ձեւավորել երեք ուժերի կոալիցիայով: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները գտնվել են իշխող համակարգի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին ոչ համարժեք, ըստ այդմ՝ աստիճանաբար տեղի է ունեցել հավասարակշռության խախտում, եւ իշխանությունը ընդդիմության հանդեպ դարձել է ավելի ու ավելի ճկուն ու մրցունակ:

Իրավիճակը փոխվելու միտում ուներ 2007 թվականին Տեր-Պետրոսյանի վերադարձով, սակայն այստեղ իշխանությունը գնաց ուժային, արյունոտ լուծման, որից հետո արդեն համարժեքության առանցքից աստիճանաբար դուրս եկավ նաեւ Տեր-Պետրոսյանը, իհարկե՝ ստիպված լինելով Մարտի 1-ից հետո ուշքի գալ եւ ուշքի բերել հանրությանը չափազանց բարդ պայմաններում: Եվ այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդի կարգավիճակում գուցե նույնիսկ արեց ավելին, քան հնարավոր էր, բռնությամբ ջլատված քաղաքական ուժը եւ շարժումը կարողանալով ի մի բերել եւ հասցնել մի կետի, երբ իշխանությունը գնաց երկխոսության գործընթացի: Դրանից հետո, իհարկե, առավել կենսունակ գտնվեց հենց իշխանությունը՝ կարողանալով հմտորեն խաղարկել երկրորդ բեւեռն ու արդեն ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական տեխնոլոգիայով խաղից դուրս բերելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի:

Դրանից հետո հավակնորդները փոխվել են, սակայն տրամաբանությունը, մեթոդաբանությունը՝ ոչ, ինչն էլ իշխանության երկբեւեռ տեխնոլոգիան պահում է կենսունակ: Այստեղ ներկայումս խնդիր կարող է առաջանալ զուտ բեւեռների, այսպես ասած, սուբյեկտային, քարոզչական կենսունակության մասով: Իհարկե՝ միեւնույն ժամանակ նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, որը եւս կարող է բերել, այսպես ասած, հայելային բեւեռի պատկերի փոփոխության:

Կկարողանա՞ Հայաստանում որեւէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որեւէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ եւ փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan