ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն ԱԺ-ն կրկին կքննարկի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չընդունեց օրենսդրական այն նախագիծը, որով առաջարկվում էր ԱԱԾ ղեկավարի ու ոստիկանության պետի պաշտոնները դարձնել քաղաքական՝ նրանց համար սահմանելով ԱԺ պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ: Նախաձեռնության հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն առաջարկեց նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման փուլ և այն վերջնական տեսքի բերել երկշաբաթյա ընթացքում՝ գրավոր առաջարկներ ստանալուց և այն լրամշակելուց հետո: Այդ առաջարկին կողմ քվեարկեց 113 պատգամավոր: