ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԿԲԱՑԻ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանում որոշում է կայացվել ընթացիկ տարվա մեջ մշտական ավտոբուսային երթուղիներ բացել դեպի Ռուսաստան` ութ ուղղությամբ եւ դեպի Թուրքիա` երկու ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Մինվալ» ադրբեջանական լրատվական կայքը:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս ուղղությունները բավական եկամտաբեր են եւ միայն արդեն գործող ուղղություններով իրականացրած փոխադրումները ավելի քան մեկ միլիոն մանաթի եկամուտ է ապահովել Ադրբեջանի համար: