ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը՝ Ծառուկյանից «թոշակ» չի՞ ստանում
« Ի՞նչ «թոշակ» ստանալ, պատգամավորն ունի աշխատավարձ, որը ստացել է. դատարկ շանտաժներ են անում՝ դրսի մարդկանց շփոթեցնելու համար, թող ոչ հեռու շրջապատում ման գան ստացողներին, ես և շատերը չենք ստացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ծառուկյանը ԲՀԿ-ից հեռացողներին կշարունակի տալ ամսական 2000 դոլար «թոշակ»:
Արայիկ Աղաբաբյանը ասաց, որ ակտիվորեն տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ճնշումներ են եղել։ «Առհասարակ այդպիսի բան չի եղել, որ մարդկանց ստիպեն դուրս գալ։ Իմ դուրս գալու թեման ես համարում էի փակված, բայց նորից շրջանառում են, թե տղամարդու խոսք էի տվել.այդպիսի բան չի եղել, հենց տղամարդկությունից ելնելով եմ դուրս եկել։ Ինչպես արդեն ասել եմ՝ դուրս եմ եկել անձնային հարաբերությունների պատճառով, բացի այդ՝ կուսակցության առաջնորդ կար, որը հիմա չկա։ Ես շարունակելու եմ ցավել կուսակցության համար, քանի որ մարզային կառույց էի ստեղծել և զարգացրել, հիմա ևս ես չեմ խոչընդոտելու կառույցի աշխատանքներին»,- ասաց նա:
Շարունակությունը ՝ այստեղ