ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին հրավիրել է լսումների՝ իմփիչմենթի գործընթացի շրջանակում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից Դատական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դեկտեմբերի 4-ին հրավիրել է իմփիչմենթի գործընթացի առաջին լսումներին։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 26-ին լույս տեսած նամակում։ Ինչպես նշված է հանձնաժողովի ժամանակացույցում, լսումները կրում են Նախագահի իմփիչմենթի սահմանադրական հիմքերը անվանումը։ Նա նաև նախագահին հորդորել է հաստատել իրավաբանի թեկնածությունն, ով իրեն կներկայացնի լսումներում:
Մինչև լսումները, Դատական կոմիտեն արդեն իր ձեռքի տակ կունենա հետաքննության հանձնաժողովի իմփիչմենթի առաջարկություններով զեկուցը, որը ստացվել է անցկացված մի շարք փակ և բաց լսումների ժամանակ, ինչպես նաև հետախուզության կողմից պատրաստված զեկույցը:
Դատական կոմիտեն կորոշի իմփիչմենթի հարցը ներկայացնել Ներկայացուցիչների պալատի քվեարկության, թե ոչ։