Արագածոտնի մարզի կալանավորված նախկին պաշտոնյան սկսել է խոսել մարզպետի դեմ
«Արագածոտնի մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, մեր տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է հասցրել անձանց, կազմակերպությունների շահերին:
Սակայն, որոշ տեղեկություններով, նրան մինչ օրս կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
