«Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորը ինքնավնասում է արել․ ՔԿԾ
Ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ՔԿԾ-ի Հանրային կապերի բաժնից։
«Բուժզննմամբ բժիշկները պարզել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, ինչի պատճառով կալանավորված անձը հիվանդանոցի բակում՝ ազատազրկված անձանց տեղափոխող մեքենայի մեջ, կատարել է ինքնավնասում։ Դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՔԿԾ-ի Հանրային կապերի բաժնից։