«Այդ հարցը Հայաստանի ընտրությունների թեմա չէ». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ այնպես է թվում, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պիտի հայտարարեն, որ իրենք Արցախի հարցում բանավեճ չեն բացում, բոլոր կուսակցությունները շահագրգիռ են Արցախի հարցի նկատմամբ Արցախի ժողովրդի դիրքորոշմամբ, այդ հարցը Հայաստանի ընտրությունների թեմա չէ և նախընտրական փուլում Արցախի հարցի լուծումը չի դառնալու քննարկումների թիրախ, իսկ ընտրություններից հետո Արցախի հարցի լուծման ընթացքի ցանկացած իրավիճակում Հայաստանի դիրքորոշման լուծումները գտնվելու են Արցախի ժողովրդի հետ համատեղ, որը կարտացոլվի Հայաստանի և Արցախի դիվանագիտական աշխատանքներում և բանակցություններում»:
