Այդ «օբշյակ» կոչվածը կա. իսկ ո՞վ է իրենց խանգարում, ոչ ոք
«Ճաղերից այն կողմ արատավոր բարքերը ինչպես, որ եղել են նախկինում այդպես էլ շարունակվում մինչ օրս»
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, Newsmedia-ի հարցին ի պատասխան, թե առհասարակ ինչպե՞ս է վերաբերում ՀՀ-ում քրեական հեղինակությունների ազատ տեղաշարժին, եւ թե ինչպես կմեկնաբանի այն հրապարակումները, համաձայն որի. օրերս օրենքով գող Պզոյի դստեր հարսանիքին ներկաներին հսկել էին նաեւ հատուկ ջոկատայինները, նշեց.
- Եթե անկեղծ՝ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, իսկ ես եթե մի բանից տեղյակ չեմ, ոչինչ ասել չեմ կարող: Բայց քրեականների մասով մի բան կարող եմ հստակ ասել, այո, քրեական ռեզերվը այսօր էլ շարունակում է իր վերադասավորումները: Գողականները անարգել իրենց համար ման են գալիս մեր երկում, ավել՛ բան ասել չեմ ուզում:
-Ի դեպ պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով օբշյակ կոչվածը կա՞ թավշյա հեղափոխությունից հետո էլ , թե՞ ...
-Իհարկե կա, իսկ ով է իրենց խանգարում, ոչ ոք: Ամեն ինչ արդեն ասացի սուտ է, ընդամենը ամպագոռգոռ հայտարարություններ: Հետո ինչ թավշյա հեղափոխություն, մեկ տարի առաջ եղել է սորոսյան հեղաշրջումմ, ինչ կար հնում այսօր ավելի վատ ձեւով շարունակվում է, ոչ մի նոր բան չկա:
-Նախկինում ասում էին, որ կալանավայրերում այսպես ասած «նայողները» կոյկաների համար գումարներ են հավաքում, որոնք ուղղվում են օբշյակի ծախսերին, ուզում եք ասել, այդ ավանդույթներն էլ ե՞ն շարունակվում:
-Այդ հարցը լավ կլիներ տայիք ՔԿՀ-ից դուրս եկած ցանկացած դատապարտյալի կամ կալանավորի` խոստանալով, որ անունը չեք հրապարակի: Այ, այդ ժամանակ կտեսենք, որ իրենք ձեզ կպատմեն, թե ինչ է կատարվում ճաղերից այն կողմ, թե ինչպես են նախկին արատավոր բարքերը շարունակվում մինչ օրս: