Այն, ինչ գտել են 4-ամյա երեխային սպանած դայակի հեռախոսի մեջ՝ շատ բան է պարզաբանում
Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի էլեկտրոնային սարքավորումների վերլուծության ընթացքում հայտնաբերել են երկու տղամարդու տվյալներ, որոնք կապ ունեն միջազգային ծայրահեղական խմբավորումներից մեկի հետ:
Ռուսաստանի իրավապահները պարզում են այդ տղամարդկանց գտնվելու վայրը: Բաժանորդները տվյալների ցանկում ավելացվել են այս տարի, Բոբոկուլովայի՝ Ուզբեկստանում գտնվելու ընթացքում:
«Երկուշաբթի, երբ կատարվել է երեխայի սպանությունը, այդ բաժանորդներից մեկն անջատել է հեռախոսը»,- նշել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ներկայում փորձում են պարզել, արդյո՞ք այդ տղամարդիկ Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում են, և արդյո՞ք նրանք հանդիպել են Բոբոկուլովայի հետ նաև բնակարանում, որտեղ նա աշխատել է:
Մամուլի տեսություն
