Բելառուս-Հայաստան (մ21). Բուքմեյքերների կարծիքը
Վաղը` նոյեմբերի 19-ին Բորիսովում կայանալու է Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնութան ընտրական փուլի 10-րդ խմբի 6-րդ տուրի` Բելառուս-Հայասատան հանդիպումը: Բումեյքերները ներկայացրել են իրենց առաջարկած գործակիցները: Մի քանի հեղինակավոր գրասենյակների սահմանած գործակիցների միջին ցուցանիշի արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը.
Բելառուսի հաղթանակ – 1,7 գործակից
Ոչ-ոքի – 3,6
Հայաստանի հաղթանակ – 4,65:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: