ԲՀԿ-ի «փայ» ուզողները
«Հրապարակ» թերթը գրում է «ԲՀԿ-ում հարաբերական անդորր է. նոր դուրս եկողներ չկան: Մեր տեղեկություններով, ԲՀԿ «քանակությունը» 15-ից չպետք է իջնի, իշխանությունները «թույլ» չեն տալու: Չնայած դրան, ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են ոչ միայն խմբակցության քարտուղարի, այլեւ կուսակցության կուրացիայի հարցում. Աբրահամ Մանուկյանը շարունակում է «փայ» ուզել:
Հովիկ Աբրահամյանի հետ վերջին հանդիպմանը նա առաջարկել է, որ ինքը ԲՀԿ մարզային, իսկ Վարդան Վարդանյանը՝ Երեւանի կառույցները կուրացիա անի, սակայն Աբրահամյանն ասել է՝ ոչ:
Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ «մնացորդված» թիմը դեմ են Մանուկյանին՝ «ինքն զբաղված է խառնակչությամբ» պատճառաբանությամբ: Ւր հերթին Զոհրաբյանը հայտարարել է, որ «այդ դեպքում» կհրաժարվի «պաշտոնից, սակայն մինչ Արգամիչի շուրթերը «Նաիրա» են կանչում, «Աբո» է արձագանքում հոգին, եւ չի բացառվում, որ Աբոյին վերջապես փայ «տա» ԲՀԿ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
