Բուլղարացիները կարող են Հայաստանի դեմ բողոք ներկայացնել. Միխայլով
Հայաստան ժամանեց ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը, որոնց «Զվարթնոց» օդանավակայանում սուլեցներով եւ տարբեր արտահայտություններով դիմավորեցին Հայաստանի հավաքականի երկրպագուները: Այս կերպ նրանք պատասխանեցին Բուլղարացիներին, ովքեր նախորդ տարի կայացած Բուլղարիա-Հայաստան մրցավեճում տանտերերի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին արել Հայաստանի հասցեին: Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը հայտարարել է, որ ֆեդերացիան կարող է Հայաստանի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ եւ ՈւԵՖԱ: