ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` խափանման միջոցը փախելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դեռ որոշումը չենք ստացել։ Ստանալուց հետո միայն 3-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– ասաց Հովհաննիսյանը։