1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՈՒԺ

Այսօր տեղի ունեցավ նոր նախաձեռնության հիմնադրումը, որը ըստ ամենայնի վերաճելու է հանրային շարժման եւ հանդես է գալու որպես ինքնուրույն ուժ: Նախաձեռնությունը տարածել է ստորեւ ներկայացվող հայտարարությունը, իսկ վաղը հրավիրել է մամուլի ասուլիս:

Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.

Հանուն նոր Միության

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում կատարված պետական հեղաշրջումը արեւմտյան հատուկ ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետությունից և Հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու ռազմավարական ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքն էր։ Հեղաշրջման իրականացմանը մասնակից եղան Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բացահայտ ռուսատյացները, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի  հետևորդները և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները։ Նրանք, իրականացնելով գունավոր հեղափոխությունների արևմտյան ստրատեգների պլանները, իշխանության բերեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պաթոլոգիական հակառակորդ, հայ ինքնության թշնամի Նիկոլ Փաշինյանին։

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ ադրբեջանա-թուրքական հրոսակների սանձազերծած պատերազմը լուծեց պետական հեղաշրջման ստրատեգների գլխավոր խնդիրներից մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի սահմանի 105 կիլոմետրանոց անվտանգության գոտու զավթումը՝ հետագայում այդ տարածքում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների տեղակայման հեռանկարով։ Բացառապես շնորհիվ Ռուսաստանի, անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ հաջողվեց սանձել ագրեսորին, դրանով իսկ կանխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ցեղասպանությունը։ Պատերազմում Հայաստանի  պարտությունը ինչպես զինված ուժերի ղեկավարման հարցում, այնպես էլ դիվանագիտական ճակատում հիմնականում Փաշինյանի ու նրա թիմի հանցավոր անհամարժեք գործողությունների հետևանքն էր։ Լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանական Հանրապետության նախագահների, Հայաստանի Հանրապետության վարչապետի Հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները այսուհետ ևս սադրելու են իրավիճակի ապակայունացում Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի սահմանազատման գծում, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը, իրենց հայտնի արևմտյան հովանավորների լուռ աջակցությամբ, ռազմական սադրանքներ կսկսեն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին Սյունիքի մարզի շրջանում։ Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց զավթողական եւ ցեղասպան պլանները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։

  Հայաստանի  կրած ծանր  կորուստները` թե՛ մարդկային, թե՛ տարածքային բանակին հասցրած վնասը եւ սահմանների նոր  ձեւավորումը  հրատապ են դարձնում մեր անվտանգության նոր համակարգի  կառուցման  հրամայականը:

Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի  հետ Միութենական պետության մեջ։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք հիմնում  ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը:

 

Մենք միաժամանակ հայտարարում ենք մեր համերաշխությունը քաղաքական այն բոլոր ուժերի, հասարակական շարժումների և կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և առանձին քաղաքացիների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

Կեցցե՛ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, կեցցե՛ ռուս և հայ ժողովուրդների ռազմաքաղաքական եղբայրությունը։

Հանուն նոր Միության
 

Բաբայան Վահան Ռեֆորմիստների կուսակցության նախագահ

Բաբուխանյան Հայկ ՍԻՄ կուսակցության նախագահ

Գեղամյան Արտաշես «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Մարտոյան Արմեն Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար

Մկրտչյան Վահրամ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ

Պետրոսյան Գայ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ

 

ՀԳ. Նախաձեռնությունը բաց է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների եւ անհատների միանալու համար:

   

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan