Ելքը օրենքի դիկտատուրան է, որը հայտարարեց օրվա իշխանավորը, սակայն գցեց ոտին
Սուտը կարող է մեծ կամ փոքր լինել, ճշմարտությունը անփոփոխ մեծություն է ։ Արդարությունը նույնպես կարելի է համարել անփոփոխ մեծություն,բնական իրավունքի նորմ։ Իրավունքը գիտություն է բարու ու արդարի մասին,իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա։ Բանաձևը սա է. մնացածին ինչ անուն ասես կարելի է տալ սուտ, կոռուպցիա, խնամի, ծանոթ, բարեկամ, պաշտոնի չարաշահում, զոռբաներ և այլն։Կարելի է գոռալ,ձեռքը խփել սեղանին,խնդրել ,սպառնալ ,ոչինչ և ոչ մեկը չի փրկելու, կոռուպցիան ծաղկելու է պաշտոնյան հեռավոր սիբիրից կորած մի բարեկամից միլիարդների հասնող օգնություն է ստանալու ,բոցաշունչ հայրենասիրական ճառ ասող, անձի երեխաներն եվրոպաներում շարունակելու են ապրել,կարծես շատերը հարմարվելու են եղած իրավիճակին,արձանագրելու են ու շարունակելու են ապրել'դառնալով մեղքի ծառա։ ԵԼՔԸ . Օրենքի դիկտատուրա,որը հայտարարեց օրվա իշխանավորը ,սակայն գցեց ոտին։
Չքաղաքականացնել։
Լևոն Բաղասարյան,փաստաբան