«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով». Կարո Փայլան
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ հարցադրում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ կապված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ենթադրյալ տան ավերման հետ:
«Հայտնի է, որ Կարս ժամանող զբոսաշրջիկներն անպայման այցելում են նաև Չարենցի տունը՝ վառ պահելու բանաստեղծի հիշատակը: Հետևաբար գրավոր հարցապնդում կուղղեմ մշակույթի և զբոսաշրջության նախարարին»,- գրել է Փայլանը:
«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով: Համամի՞տ եք»,- ասվում է հայազգի պատգամավորի հարցադրման մեջ:
