1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԵՐԵԿՎԱ ՍԱԴՐԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:
Միևնույն ժամանակ, երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքնություն է պահանջում: Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում՝

ա) Տեղ գյուղի հանդիպակած հատվածը նախկինում գտնվում էր Լաչինի միջանցքի անմիջական շարունակության վրա, և փաստացի՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այն, որ նրանք այդ հատվածից պետք է դուրս գան և վերատեղակայվեն դեպի հարավ, հայտնի էր առնվազն մեկ տարի առաջ: Ինչ՞ու այդ ընթացքում Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, դիրքեր չեն ստեղծվել, տեղի չի ունեցել անհրաժեշտ պատրաստություն՝ նրանց հայկական ուժերով փոխարինելու համար, և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատու;

բ) Տեղից դեպի Կոռնիձոր ռուսական խաղապահների վերատեղակայումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին: Ինչ՞ու գոնե մի քանի օր առաջ այդ հատվածում չեն տեղակայվել հայկական ուժեր, ինչ՞ու է թույլ տվել թշնամական զորքերի անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Կոնկրետ ո՞ր պաշտոնյան է թերացել կատարելու իր սահմանադրական պարտավորությունները, թույլ տալով, որ մեր երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ անարգել ոտնահարվի, և ե՞րբ է նա պարզվելու ու պատասխանատվության կանչվելու;

գ) անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետի պաշտոնում գտնվող անձը հայտարարեց, որ Տեղ գյուղի հատվածում էական բարելավումներ են տեղի ունեցել, և ամեն ինչ արվում է՝ էսկալացիայից խուսափելու համար: Տեսագրության կադրերից երևում է, որ թշնամին մեր տաևածքում անարգել ամրաշինական աշխատանքներ է կատարում, մեր դիրքից 100 մետր հեռավորության վրա, և նրան ոչ ոք չի խոչընդոտում, ենթադրաբար «էսկալացիայից խուսափելու» համար: Հետո էլ թշնամական մեքենան անարգել մտնում է մեր դիրքը, լկտի սադրանք սարքում, հետո էլ դիմահար կրակով սպանում մեր տղաներին, և միայն դրանից հետո համարժեք պատասխան ստանում: Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել  մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդ՞ոք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար:

Ես առաջարկում եմ տիկին Գլխավոր դատախազին, որը դեռ երեկ խրոխտ տեսքով քրեական հետախնդում էր նախաձեռնում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, նույն հետևողականությամբ քրեական հետաքնություն նախաձեռնել պարզելու, թե գործող իշխանության որ պաշտոնյաների գործողությունների կամ անգործության արդյունքում ենք մենք շարունակում հայրենիքի տարածքներ և մարդկանց կյանքեր կորցնել, և մասնավորապես, ով է պատասխանատու տվյալ դեպքի համար, երբ առնվազն չորս մարդկային կյանք ենք կորցել թշնամու դիմահար կրակից: 
Քանի որ այս տիկնոջից լուրջ արդարադատություն չեմ ակնկալում, խոստանում եմ ինքս հետամուտ լինել այս հարցերի պատասխանները ստանալուն, և ի վերջո մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն: Մինչ այդ, կոչ եմ անում մեր զինվորականներին՝ ենթարկվելու միայն Սահմանադրությանը, և աննահանջ պաշտպանելու մեր երկրի սահմանները, դա է միակ երաշխիքը, որ թշնամին անարգել չմտնի մեր դիրքերը, և դիմահար չսպանի մեր եղբայրներին:

Ավետիք Չալաբյան

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan