Ես անձամբ չեմ ճանաչում նրանց․ Բաղդասարյանը՝ Ալավերդու քրեական հեղինակության մասին
«Ես Լոռու մարզից եմ, բայց անձամբ չեմ ճանաչում նրանց»: ԱԺ բրիֆինգի մասին այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով երեկ «Թուֆենկյան» հուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով՝ աշխարհում ոչ մի պետություն երաշխավորված չէ նման իրավիճակներից և իրավապահ մարմինները պետք է կանխպարգելեն նման գործողությունները: «Բոլորս՝ և՛ մարզպետը, և՛ պատգամավորները պետք է հետևողական լինեն նմանատիպ երևույթների նկատմամբ։ Պետք է դատապարտենք, քննադատենք։ Որևէ զիջում չպետք է լինի նման դեպքերի հետ կապված»,-ասաց պատգամավորը: