«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
Միայն մի տեղ կա՝ որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:
Խորեն Աբրահամյան
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Սիրված արտիստը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։
Անվանի արտիստի մտքերը թատրոնի մասին
* Արվեստում իմ առաքելությունն է մարդկանց զգուշացնել, որ թույլ չտան իրենց խաբել...
* Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…
* Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է:
* Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:
* Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել:
* Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա: