«Ֆեյսբուք»-ում «Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը» անվամբ էջ է բացվել
«Ֆեյսբուք»-ում բացվել է «Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը» էջը, որտեղ նշված է, որ այն ծառայելու է Արթուր Դավթյանի անցած ուղին ու ներկայիս «սխրագործությունները» ներկայացնելուն։
Ստորև վերջին գրառումներից մեկը.
«Հարցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Արդյո՞ք իրականություն է այն, որ Ձեր սանիկ Սարգիս Թարխանյանի ավտոմեքենային պետհամարանիշի փոխարեն ամրակցված է 78 AM 001 հաշվառումից հանված համարանիշը։ Եթե նշված համարանիշը հաշվառումից հանված չէ, ապա ո՞ւմ անունով է գրանցված այն։
Արդյո՞ք իրականություն է, որ Ձեր բարեկամ Արթուր Բաղդասարյանի ավտոմեքենային ամրակցված է հաշվառումից հանված 353 LV 61 համարանիշը։ Եթե նշված համարանիշը հաշվառումից հանված չէ, ապա ո՞ւմ անունով է գրանցված այն։
Ի դեպ, Սարգիս Թարխանյանը ՀՀ գլխավոր դատախազի վարորդն է և համատեղությամբ Անվտանգության վարչության պետը...»:
