ՀԱՊԿ երկրները Խաչատուրովի փոխարինման հարցով խորհրդատվություններ են անցկացնում
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են ինտենսիվ խորհրդատվությունները՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցի շուրջ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրահմանովը:
Նրա խոսքով՝ այդ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի կազմակերպության բոլոր անդամների համար:
