Հայաստանի հավաքականը բարձրացել է 38-րդ տեղ. ՖԻՖԱ
Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը, որտեղ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 38-րդ տեղը։ Հայաստանի թիմն առաջադիմել է 17 աստիճանով եւ ունի 687 միավոր։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1. Իսպանիա՝ 1513 2. Գերմանիա՝ 1311 3. Արգենտինա՝ 1266 4. Կոլումբիա՝ 1178 5. Բելգիա՝ 1175 6. Ուրուգվայ՝ 1164 7. Շվեյցարիա՝ 1138 8. Իտալիա՝ 1136 8. Հոլանդիա՝ 1136 10. Անգլիա՝ 1080 38. Հայաստան՝ 687