ՀԱՅԱՍՏԱՆՍ
1961 թվականին, երբ իտալացի գիտականների մի խումբ առաջին անգամ ոտք է դրել Հայաստան, առաջին միտքը, որ հայտնել են.- Տեր Աստված, այս ինչ անարդար եք, ինչպես կարելի է մի փոքրիկ ազգին տալ այսքան հարստություն, մյուսին ոչինչ: Այդ տարիներին շատ չնչին կոպեկներով մեր երկրից օփսիդիան էին տանում,մեր վրա շատ թանկ վաճառում կիսաֆաբրիկատներ: Հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ այդ, ինչպես ինքն է ասում,,սատանայի եղունգը,, հրաշալի հանածո է, որից շատ գեղեցիկ, թե կենցաղային, թե արդյունաբերական արտադրանք կարելի է ստանալ: Այո, կար ժամանակ, որ Հայաստանը շատ հզոր ընդերք ուներ, հիմա ոչ, հերիք չէ թալանվեց, դեռ հանրային էլ չէ: Պղնձամոլիբդենային կոմբինատը կարող էր պետ բյուջեն հարստացներ, սակայն այն լցնում էր մի մարդու բյուջե: Հիմա մեր երկիրն ամեն կերպ է թալանված՝ տարածքով, ընդերքով, նույնիսկ մարդկանց հոգիներն են թալանված: Մեր երկիրը ուղիղ մի բուռ է մնացել, կանաչ տարածք ընդհանրապես չի մնացել ու հիմա այդ միակ կանաչ տարածքն էլ է ապականվում հերթական հանքի բացման ակնկալիքով: Եթե ունենայինք անծայրածիր տարածք և այդ շրջանում բնակեցում չլիներ, կարելի էր սկսել հանքարդյունաբերությունը և երկիրը հզորացնել, սակայն հիմա այդ տարբերակը չունենք: Սյունիքի և Լոռու հանքարդյունաբերության արդյունքում արդեն բազմաթիվ առողջական խդիրներ ունենք բակչության շրջանում, երեխաները ծնվում են օրգաիզմներում ծանր մետաղների ավելցուկով, դրա համար ավելի լավ կլինի ամբողջ աշխարհում տարածվի մեր հրաշալի տեսարժան վայրերն ու տուրիզմ զարգացնել, այն հանքին համազոր օգուտ կբերի երկրին: Ի վերջո իրավունք էլ չունենք ընդերքը այսպես թափով մղսել և ոչինչ չթողնել սերունդներին: ԽՍՀՄ-ի տարիներին այս փոքրիկ մի բուռ հանրապետությունում բացեցին ատոմակայան, առանց մտահոգվելու ժողովրդի մասին, ու դեռ դա հերիք չէ, փոխանակ հոսանքը անվճար լինի հենց այդքան վնասի դիմաց, մի հատ էլ տարածաշրջանում ամենաթանկն է: Հայ ժողովուրդ ջան, կապ չունի պաշտոնյա, թե ուղղակի հասարակ քաղաքացի, եկեք մտածենք մեր մասին, մեր երկրի և մեր ապագա սերունդների մասին: Կյանք ապահովենք նրանց համար:

