ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ԱԿՑԻԱ Է ԱՆՈՒՄ՝ ՀՀ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
«Սահմանդրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ փետրվարի 6-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի կառավարության շենքի մոտ։
Բաբուխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երթն ունի կարգախոս՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության»․ «Այդ շարժման գաղափարախոսությունը պետք է երթում ընդգծվի եւ շարժման հայտարարագրի մեջ ասված է, որ այո, մենք պահաջում եք Նիկոլի հրաժարականը։ Շարժման մեջ բազմաթիվ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ կան, անհատ-մտավորականներ»։
Հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանի կառավարման դեմ 17 կուսակցությունների պայքարին չեն մասնակցում, նշեց․ «Այդ կուսակցություններից մեկը մեր կուսակցությունն է, սակայն յուրաքանչյուր կուսակցություն ունի իր քաղաքական օրակարգը, մեր քաղաքական օրակարգում եւ փրկության շարժման մնացած մեր գործընկերների հետ հարց կա՝ դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, իսկ մնացած հարցերում փրկության շարժումն ունի իր մոտեցումները, մենք ունենք մեր մոտեցումները»։
Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ շարքային քաղաքացիները եւս ուզում են միություն՝ Ռուսաստանի հետ: