Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստի»՝ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Միեւնույն ժամանակ հայկական դիրքերի ուղղությամբ օրական միջինը մոտ 500–800 կրակոց է արձակում։ Զուգահեռաբար Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում են տարբեր ռազմական օբյեկտներ:
Ավելին, մինչ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ադրբեջանական ԶԼՄ–ները, որոնք, ինչպես հայտնի է, մեծամասամբ իշխանությունների կրնկի տակ են, անընդհատ տարփողում են նոր զինատեսակների ձեռքբերման մասին եւ շարունակում են ռազմատենչ հռետորաբանությունը զարգացնել:
Մեր տեղեկություններով, հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն «ձեռքները ծալած» չի նստում: Լինելով խաղաղության կողմնակից, հավատարիմ մնալով հրադադարի հաստատման պայմանավորվածություններին, միեւնույն ժամանակ հաշվի առնելով ադրբեջանցիների «բնույթը»՝ հայկական զինուժը եւս շարունակում է համալրվել եւ ցանկացած պահի պատրաստ է համարժեք հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում