Հենրիխ Մխիթարյանը ժամանակին մերժել է «Սպարտակ»-ին եւ «Անժի»-ին
Ռուսական «Советский Спорт»-ի մեկնաբան Եվգենի Լովչևը ամենշաբաթյա «Час футбола» ն հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ «Սպարտակը» ժամանակին հրավիրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: ««Սպարտակի» ղեկավարներից մեկը Մխիթարյանին սպիտակ թուղթ տվեց ու ասաց. «Գրի ուզածդ գումարը»: Նա ասաց, որ ուզում է խաղալ այնտեղ, պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Սկբնաղբյուրից եմ ասում»,-ասել է Լովչևը: «Մխիթարյանն առաջարկ ուներ նաև «Անժիից»: Այն պարզապես խելահեղ առաջարկ էր: Բայց նրա համար առաջին տեղում ֆուտբոլն է ու նա ուզում էր առաջատար առաջնությունում խաղալ»,-ավելացրել է մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը: