ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտարարությունը՝ ԵՊՀ-ում չարաշահումների մասին
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալներն ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։ Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։
Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ»։