ՀՀԿ-ում մշակվում է այնպիսի պլան, որ...
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ խոսակցություններ կան, թե ՀՀԿ-ն մտադիր է ապագա խորհրդարանի պատկերը «բարեփոխել», որակյալ կադրեր բերել ԱԺ, ձերբազատվել թաղային հեղինակություններից, մականունավորներից, սակայն այդքան հեշտ չէ նրանց հեռացնելը, բոլորն էլ «պինդ» նստած են իրենց տեղերում:
Խորհրդարանի բոլոր գործարարները ցանկանում են կրկին ձեռք գցել պատգամավորի ցանկալի մանդատը: Այս հարցում, մեր տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը որոշում կայացնելու լուրջ խնդիրներ ունի՝ ինչպես անել, որ ոչ մեկը չնեղանա եւ աշխատի կուսակցության օգտին: Համարյա թե՝ «գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ անվնաս» սկզբունքով:
Նախնական տեղեկություններով, ՀՀԿ-ում մշակվում է այնպիսի պլան, որ «որակյալ» պատգամավորների անվան տակ խորհրդարան գան նաեւ «որակյալ» գործարարներ: Այլապես անհասկանալի է, թե ինչու պիտի գործարարը փող «թափի», բայց զրկվի մանդատից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
