1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իմպլեմենտացիա. Խոշորներն օրենքի դաշտո՞ւմ, թե՞ բանտում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան:

Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարեւորներից մեկն է, այլ թերեւս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու ցուցանիշները: Մյուս կողմից, սակայն, ներդրողների համար համաձայնագրի փաստն ինքնին ոչինչ է, եւ նրանք նույնպես պետք է տեսնեն, թե ինչպես է այն իրականացվում, ինչպես է փոխվում Հայաստանը, դատաիրավական համակարգը, մրցակցային պայմանները, հավասարությունը, իրավահավասարությունը եւ այլն: Սակայն սրա համար էլ Հայաստանին փող է պետք, որքան էլ տեսականում ամեն ինչ կախված լինի շատ պարզ քաղաքական քայլերից եւ որոշումներից:

Բանն այն է, որ խաղի կանոնների վերանայումը, ըստ էության, նշանակում է ներկայիս խաղի կանոնների պայմաններում իշխանության եւ փողի զգալի ծավալներ ունեցող անձանց շահերի ոտնահարում, քանի որ իշխանությունն ու փողը նրանք ձեռք են բերել հենց այն կանոնների պարագայում, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագրով պետք է փոխվեն: Հետեւաբար՝ առաջանում է որոշակի դիլեմա՝ կամ-կամ: Կա՛մ այդ մարդիկ պետք է սիրահոժար համաձայնեն հրաժարվել խաղի կանոններից եւ անցնել արդեն այլ, հավասար, օրինական կանոնների դաշտ, կա՛մ պետք է նրանց ուղղակի ուժով բերել այդ դաշտ, իսկ դիմադրության դեպքում՝ տանել բանտ: Ընդ որում՝ տարբեր պատճառներով դժվար է պատկերացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Այդ մարդիկ բարեփոխումների անհրաժեշտությունը, մեղմ ասած, արագ գիտակցող չեն, մյուս կողմից էլ ներկայիս իշխանությունն իրեն չի կարող թույլ տալ այդօրինակ ռադիկալ որոշումներ, քանի որ համակարգն, ըստ էության, ամբողջապես մի նավակ է, որի մեջ են բոլորը, եւ կա մի կետ, որից այն կողմ մեղավոր ու անմեղ, ազնիվ ու անազնիվ, գող ու նվիրյալ հայտնվում են հավասարապես միեւնույն հարվածի տակ: Եվ ուրեմն՝ անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ, եւ այն կարող է լինել բառի բուն իմաստով ոսկե, այսինքն՝ այսպես ասած փող արժեցող:

Բանն այն է, որ ծայրահեղ եւ գործնականում անհնար տարբերակների փոխարինողը կարող է լինել այլընտրանքային ֆինանսական տարբերակը, երբ կապահովվի տնտեսության համար այն ծավալի պարբերական ֆինանսական ներարկում, որը թե՛ կարճաժամկետ հատվածում, թե՛ միջնաժամկետ առումով աստիճանաբար կթուլացնի եւ կչեզոքացնի ներկայիս խաղի կանոններով խոշոր խաղացողների ազդեցությունը կամ տեսակարար կշիռը, նշանակությունը, ինչն էլ հնարավորություն կտա նրանց հանդեպ առավել անկաշկանդ եւ վստահ քաղաքական որոշումների կայացման:

Իհարկե, այլ հարց է՝ այդ որոշումների կամք կամ ցանկություն կա, թե ոչ: Թերեւս կլինի, քանի որ դա, ի վերջո, ոչ այնքան բարի կամքի կամ գիտակցության, այլ ներկայիս համակարգի սնանկության հետեւանքով սրված սոցիալական եւ քաղաքական խնդիրների ծանր բեռի տակ այլեւս դիմանալու հեռանկար չունենալու հետեւանք է: Որը, սակայն, պետք է լինի երրորդ կամ ոսկե միջին ճանապարհի՝ ֆինանսական այլընտրանքի աղբյուրը, որն էլ հնարավորություն կտա ձեւավորել տնտեսական նոր կարողություններ ու ծավալներ եւ այդպիսով հանել Հայաստանի քաղաքական որոշումների կախվածությունը խոշոր խաղացողներից:

Ըստ ամենայնի, այդ հարցի պատասխանի մեջ է նաեւ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիայի գործընթացի արդյունավետության հետ կապված հարցերի պատասխանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan