Я тоже осетрина.Ի՞նչ գործի են Արգամիչն ու քրեական ռեզերվի ներկայացուցիչները
Նորություն չէ, որ Մայր գետից առանձնացած վտակ Հովիկ Աբրահամյանի առանց այն էլ խարխլված դիրքերը վերջնականապես գնում են փակուղի:
Ճիշտ է Արգամիչն ու նրա «թմբուկահարները» շարունակում են ամեն կերպ «մասկիրովկաներ» անել, թե իբր Արգամիչը շարունակում է «կրուտոյ» Մխչյանցի մնալ այս խառը օրերում, սակայն Արգամիչն ինքն էլ լավ հասկանում ու գիտակցում է, որ «ամեն կրակող զենք մի օր վայր է դրվում»…
Ի վերջո, հայկական էլիտան վերջնականպես հոգնել է Արգամիչի ու նրա շրջապատի մանկլավիկների ալեֆրանգի խաղերից ու ինտրիգներից, որոնց պատճառով էլ Արգամիչը հավանաբար երգեց իր կարապի երգը:
Ինչեւէ, (շրջանառվող լուրերի համաձայն), միակ գործը, որով այսօր շարունակում է զբաղվել Արգամիչը՝ բացի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկից, այն է, որ վերջինս սկսել է նորից ջերմագին հարաբերություններ հաստատել կրիմինալ ռեզերվի ներկայացուցիչներից ոմանց հետ, որոնք այսօր Արգամիչին կարծես թե օդ ու ջրի պես պետք են:
Չգիտես ինչու եւ ինչպես, այդ քրեածին էլեմենտներից որոշները, վերջին ժամանակներս հյուրընկալվում են Արգամիչի օրոք բարգավաճած տնտեսվարողների մոտ, հասկացնելով որ մեծն Աբրահամյանը դեռ մի օր վերադառնալու է:
Տպավորությունն այնպիսին է, որ Արգամիչի խնդիրը մեկն է. ֆոն ստեղծել, որ ինքը դեռ «ասատրինա է».... Մինչդեռ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Արգամիչն այսօր ինչ գործի է…
Իսկ թե ի՞նչ գործերի մեջ են Արգամիչն ու նրա հետ «պաչիկ» հարաբերությունների մեջ գտնվող որոշ քրեականներ՝ կփորձենք մանրամասնել առաջիկայում:
Հ.Գ Ի դեպ, չմոռանանք նշել, որ բոլոր ժամանակներում քրեական աշխարհի հետ ոչ պակաս ակտիվ շփումների մեջ է նույն Արգամիչի որդին՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը: