1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ խոցվեց հայկական ուղղաթիռը...

Ադրբեջանի լկտի պահցածքի պատճառը Մինսկի խմբի փաստացի փլուզումն է


Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները վերջին օրերին վախվորած կապվում են հայրենիքում մնացած հարազատ-բարեկամների հետ և մի հարց տալիս. «Ճի՞շտ է, որ կրկին պատերազմ է սկսվել»: Հեռվից հայրենիքում կատարվածի տեսարանն, իհարկե, աղավաղված է երևում, սակայն նրանց հարցին ներսից էլ դժվար է միանշանակ պատասխանել: Թշնամու վերջին՝ աննախադեպ վայրագությունից հետո կարծես ոչինչ չի փոխվել, սակայն իրականությունն այն է, որ պատերազմը երբեք չի էլ դադարել: Ուղղակի մենք, հայրենիքում մնացածներս, սովորել ենք պատերազմի պայմաններում ապրելուն: Մեզ համար անգամ սովորական է դարձել այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական ուժերի սահմանագծին ամեն օր հայ տղաներ են զոհվում: Բայց չէ՞ որ դրա հետ հնարավոր չէ համակերպվել:

Մի՞թե «երկու կողմերին զսպվածության կոչ» անող բարի քեռիների համար դժվար է դա հասկանալը:

Երևի բարեկամ և դաշնակից համարվող պետության անտարբերության հետ ավելի հեշտ է համակերպվել, քան այն «սրտացավության» հետ, որը դրսևորոում են գլոբալացման և համահահավասարեցման ջատագովները: Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու նպատակով նրանք պատրաստ են անվերջ ձևացնել, թե ոչինչ չեն տեսնում, չեն լսում և չեն հասկանում:
Վատ չէր լինի, եթե բժշկության մեջ կիրառվող «Մի վնասիր» սկզբունքը գործեր նաև քաղաքականությունում, և դրսի ուժերը, եթե օգնել չէին կարող՝ գոնե չմիջամտեին: Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում. աշխարհի խոշոր խաղացողները շարունակ փորփրում են մեր չլավացող ղարաբաղյան վերքը՝ պղտոր ջրում ձուկ որսալու և իրենց սեփական հարցերը լուծելու մտադրությամբ: Ջունգլիների օրենքին հավատարիմ, գերտերություններն անմիջապես հարձակվում են թույլի վրա՝ ամեն մեկը իր պատառը փախցնելու, իր շահը պաշտպանելու նպատակով: Այդ սցենարն է գործում այսօր Ուկրաինայում, և արդեն 25 տարի է այն, ըստ իս   ի կատար է ածվում Ղարաբաղում:

Ուկրաինյան զարգազումները չի բացառվում, որ իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել  ղարաբաղյան հակամարտության հետագա ճակատագրի վրա: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին վստահվել էր խնդրի կարգավորման միջնորդի դերը, այսօր դե ֆակտո գոյություն չունի: Այսպիսով, կատարվել է Ադրբեջանի երազանքը, որը վաղուց ի վեր ջանքեր է գործադրում Մինսկի խմբի մանդատը ՄԱԿ-ին փոխանցելու ուղղությամբ: Եվ հենց այդ իրողությունն է, որ Ադրբեջանին անպատժելիության վստահություն է հաղորդել և ավելի լկտի դարձրել:
Հայ-ադրբեջանական սահմանագծին ամառային սրացումներից հետո ՄԽ համանախագահները միմյանց հետ մրցավազք էին սկսել, թե ով ավելի շուտ կկազմակերպի Սարգսյան-Ալիև հանդիպումը: Արդյունքում հաղթանակ գրանցեց Ռուսաստանը, քանի որ առաջինը նման հանդիպում Մոսկվայում հաջողվեց անցկացնել Պուտինին: Ավելի ուշ մի հանդիպում էլ Փարիզում կազմակերպվեց, որից հետո նախագահ Օլանդի շրջապատը բուռն բավարարություն արտահայտեց, իսկ Պետդեպի անփոփոխ ներկայցուցիչ Փսակին էլ իր պարտքը համարեց հիշեցնել, որ մինչ այդ նախագահները հանդիպել էին ամերիկյան հովանու ներքո: Այսինքն, ՄԽ երեք համանախագահներն էլ «ստուգարքը» ստացան, հակամարտող կողմերի նահագահները միմյանց ձեռք սեղմեցին, ժպտացին՝ բայց հակամարտության կարգավորման առումով կես քայլ անգամ չարվեց: Իսկ քիչ ժամանակ անց՝ ադրբեջանցիները կործանեցին հայկական ուղղաթիռը:

Ասենք, ակնհայտ է, որ կարգավորումը ոչ արևելքին, ոչ էլ արևմուտքին ձեռնատու չէ: Չէ ո՞ր պատերազմական վիճակի պահպանումը տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու առիթ է ընձեռնում: Իսկ թե ով ում ուղղաթիռը խփեց, կամ ում որդին այլևս տուն չդարձավ՝ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Առիթ-անառիթ խաղաղության և զսպվածության կոչեր անողների անտարբերության ու անգործունակության մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ հայկական ուղղաթիռի կործանումից գրեթե մեկ շաբաթ անց էլ ադրբեջանական կրակի տակ պահվող չեզոք տարածքը անհասանելի է մնում հայկական կողմի համար, ու ոչ մի Կարմիր Խաչ չի կարողանում կամ չի ցանկանում աջակցել, որ գոնե նահատակների մասունքները հանձնվեն հարազատներին: Այս իրողությունը դժվար է համատեղել տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման՝ կողքից անդադար հնչող ցանկությունների հետ: Իսկ դրանք բարձրաձայնողներին ավելորդ չէ հիշեցնել բիբլիական ճշմարտությունըը՝ բարի ցանկություններով ծածկված է դժոխք տանող ճանապարհը:


Կարապետ  Մարգարյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan