1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իր մոտ բանալիներից կախված «բաբըչկա» տեսակի դանակ կար, ինքը բացել ու առաջ է գնացել»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Սերիկ Կ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Սերիկ Կ.-ն 24 տարեկան էր:
Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության, թեթև մարմնական վնասվածք պատճառելու և բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի լույս 19-ի գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում Սերիկ Կ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի բակերից մեկում վիճաբանել է եղբայրներ Վահե և Վոլոդյա Ք.-երի հետ, ապա պայմանավորվել ու վիճաբանությունը շարունակել է «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ:

Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Սերիկը հարվածել է Վահեի գլխին, վայր է գցել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ քերծվածքներ, արյունազեղումներ:

Այնուհետև Սերիկ Կ.-ն, ըստ մեղադրանքի, դանակի մեկ հարված է հասցրել Վոլոդյա Ք.-ի կրծքավանդակի առաջակողմնային մակերեսին ու սպանել է նրան:

Բացի այդ, Սերիկ Կ.-ն դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Գ.-ի ձախ ոտքին՝ պատճառելով առողջության թեթև վնաս:

Սերիկ Կ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ մինչև դեպքը տուժողներին չի ճանաչել: Դեպքի օրն իր ծանոթի հետ մեքենայով գնացել է Վանաձորի Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակ, ծանոթը մտել է շենքի մուտքերից մեկը, ինքը սպասել է նրան:

Իրեն անծանոթ երիտասարդը՝ Վահեն կամ Վոլոդյան, ում ինքը չէր ճանաչում, մոտեցել ու թակել է մեքենայի ապակին: Ինքը իջեցրել է ապակին, նա հարցրել է՝ բա՞ն ես ասում: Ինքը պատասխանել է՝ չէ, ի՞նչ պիտի ասի: Երիտասարդն ասել է, թե իրեն թվացել է՝ բան է ուզում ասել: Ինքը մինչև վերջ իջեցրել է ապակին ու նորից է կրկնել, թե ասելու բան չունի, գիշերվա այդ ժամին ի՞նչ պիտի ասի: Քանի որ իր մեքենայի առջևի համարանիշը տրանզիտ էր, իսկ հետևի համարանիշը չկար, մտածել է, թե երիտասարդը ոստիկանության աշխատող է, հարցրել է՝ օրգանի աշխատո՞ղ է: Իր հետ խոսողը բորբոքվել է:

Ինքը փորձել է բացատրել, որ չի վիրավորում, ուղղակի իմաստով է հարցնում: Հետո նկատել է, որ այդ տղան մենակ չէ, մի քանի հոգով են, նրանցից օղու հոտ էր գալիս: Այդ տղան իրեն առաջարկել է իջնել մեքենայից, այդ ժամանակ ծանոթը երեխայի հետ նստել է իր մեքենան: Ինքը այդ տղաներին ասել է, թե հետը աղջիկ ու երեխա կա, իր իջնելը հարմար չէ, առաջարկել է մինչև առավոտ հետաձգել պարզաբանումը: Նույնիսկ իր հեռախոսահամարն է տվել: Բայց նրանք չեն համաձայնել: Ինքն էլ առաջարկել է, որ սպասեն՝ ինքը ուղևորներին տանի իջեցնի ու վերադառնա: Նրանք համաձայնել են:

Ուղևորներին տարել, իջեցրել ու զանգել է երկու ընկերներին, նրանց հետ է գնացել հանդիպման: Հանդիպել են 9/9 բարի մոտ: Պայմանավորվել են ավելի հանգիստ տեղ գնալ խոսելու: Գնացել են «քույրական ուսումնարանի» մոտ: Սկզբում ինքն է հասել այնտեղ, կայանել է մեքենան, հետո եկել են նրանք, իջել են մեքենայից, մոտեցել ու ասել են՝ դու էի՞ր ասում, թե օրգանի աշխատող եմ: Ինքն ասել է՝ հա, ու հարվածել է Վահեին: Նա ընկել է: Սկսվել է քաշքշուկը: Հանկարծ կողքից լսել է՝ դանակը, դանակը: Նայել է ձախ ու տեսել է, որ մեկը դանակը ձեռքին մոտենում է: Իր մոտ բանալիներից կախված «բաբըչկա» տեսակի դանակ կար, ինքը բացել ու առաջ է գնացել: Իրեն թվացել է, թե հարվածել է տուժողի ուսին, քանի որ մութ էր: Վոլոդյան զգացել է, որ խփվել է, ասել է. «Էս խփեցի՞ր, արա», վազել է իր հետևից, ինքը փախել է:

Սերիկ Կ.-ն պնդել է, թե միայն Վոլոդյային է դանակով հարվածել, չգիտի, թե մյուս տուժողի ոտքին ինչ հանգամանքներում է դանակի հարվածից վնասվածք առաջացել: Ինքը որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, Վոլոդյայի ուսին է հարվածել՝ վախեցնելու նպատակով, քանի որ նրա մոտ դանակ կար, դանակը նրա ձախ ձեռքին էր, այդ ձեռքը բարձրացրած՝ նա դեպի իրեն էր գալիս:

Տուժող Վահե Ք.-ն ամբաստանյալի ցուցմունքից հետո հայտարարել է, որ այդ ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, իր եղբայր Վոլոդյան դանակ է վերցրել մեքենայից այն բանից հետո, երբ Սերիկը նրան արդեն խփել էր դանակով, նույնիսկ Սերիկի ընկերները չեն ասել, թե Վոլոդյայի ձեռքին դանակ են տեսել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի հայրը, նշել է, թե կրտսեր որդին՝ Վահեն, աշխատում էր Երևանում, դեպքի նախորդ օրը վերադարձել էր Վանաձոր: Վոլոդյան իր ավագ որդին էր: Ժամը 23-ի սահմաններում որդիների ընկերը եկել էր Վահեին տեսնելու: Տղաները դուրս էին եկել բակ՝ զրուցելու: Ինքը իմանալով, որ նրանք բակում նստած զրուցում են, չի անհանգստացել, պառկել է քնելու: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում իրենց դուռը թակել են ոստիկանները, ասել են, որ ավագ որդուն՝ Վոլոդյային, տեղափոխել են հիվանդանոց՝ դանակով սրտին հասցված վնասվածքով: Չեն ասել, որ Վոլոդյան մահացել է: Ինքն անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ իմացել է, թե Վոլոդյան վերակենդանացման բաժանմունքում է: Հետո գնացել է ոստիկանություն, մինչև առավոտ այնտեղ է եղել, առավոտյան է իմացել, որ Վոլոդյան մահացել է:

Տուժող Վահե Ք.-ն հայտնել է, թե դեպքից առաջ եղբոր՝ Վոլոդյայի, ու ընկերոջ հետ իրենց բակում էին: Մի սև «Գրանդ Չերոկի» է եկել, կանգնել եղբոր մեքենայի դիմաց: Այդ մեքենայի դուռը բացվել, որոշ ժամանակ բաց է մնացել, հետո մեքենան կանգնել է իրենց շքամուտքի առաջ: Մի աղջիկ է իջել մեքենայից, մտել է մուտք: Եղբայրը մոտեցել է այդ մեքենային ու վարորդին հարցրել է. «Բա՞ն էիր հարցնում, երկար նայում էիր»: Այդ ընթացքում ինքն էլ է մոտեցել: Վարորդը կոպիտ պատասխանել է. «Աշխատող ե՞ք, արա, խի՞ եք հարցնում»:

Հետո ավելացրել է՝ եթե բան ունենար ասելու, կասեր: Նաև ասել է, թե հետը մարդ կա, կտանի, կիջեցնի, կգա ու կխոսեն: Նա քիչ հետո հեռացել է իրենց բակից, ապա վերադարձել ու «նենգ ձևով» առաջարկել է, որ խոսակցությունը շարունակեն «Քիմպրոմի» տարածքում: Նա շարժվել է իր ասած վայրը, հետո իրենց ընկերոջ մեքենան է եղել, հետո՝ եղբոր: Եղբայրը դեռ դեպքի վայր չէր հասել, երբ իրենք մեքենաներից իջել էին: Սերիկն իրեն հարցրել է՝ ի՞նքն էր խոսում հետը: Ինքն ասել է, որ եղբայրն էր, բայց տարբերություն չկա: Սերիկը ձեռքով հարվածել է իր դեմքին: Եղբայրն արդեն տեղ էր հասել ու տեսնելով, որ ինքն ընկած է, Սերիկն իրեն հարվածում է, վազելով մոտեցել է: Ինքը տեսել է, որ Սերիկը դանակ հանեց, հետո լսել է եղբոր գոռոցը. «Էս խփի՞ր, արա»: Այդ պահին ոչ մեկի ձեռքին, բացի Սերիկից, դանակ չկար: Եղբայրը դանակը հետո է վերցրել՝ խփվելուց հետո: Սերիկն ընկերների հետ փախել է: Ինքն ու ընկերը նստել են ընկերոջ մեքենան, Վոլոդյան՝ իր մեքենան: Իրենք շարժվել են, բայց ինքը տեսել է, որ եղբոր մեքենան չշարժվեց: Մոտեցել ու տեսել են, որ Վոլոդյան գլուխը ղեկին է դրել, վատ է զգում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նա ասել է, թե սիրտը ցավում է, շունչը կտրվում է…

Վահե Ք.-ն նշել է, որ եղբորը խփելու պահը չի տեսել: Իրենք չեն մտածել, որ խոսակցությունը նման ընթացք ու վերջաբան կունենա…

Դատարանը հաստատված է գնահատել Սերիկ Կ.-ին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով:

Սերիկ Կ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման և տուգանքի՝ 150 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ից:

Սերիկ Կ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 42 հազար 880 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan