Իտալիայում մեկ օրվա ընթացքում #COVID_19-ից մահացել է 743 մարդ
Իտալիայում COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվը հասել է 743-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին:
Նշվում է, որ վերջին երկու օրվա ընթացքում նկատվում էր մահացության անկում: Երկուշաբթի մահացել էր 602 մարդ, մարտի 22-ին՝ մոտ 650:
Այսպիսով, երկրում համաճարակի ժամանակ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 6 820: Մինչ օրս Իտալիայում գրանցվել է վարակի 69 176 դեպք: Մահացությունների ամենամեծ թիվը Լոմբարդիայում է. ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 30 703 դեպք, մահացել է 4 178 մարդ:
Միջինում օրական երկրում գրանցվում է վարակի 3 600 դեպք։