«Կա խաղող, որը մթերում են 430-ով, իսկ գյուղացին արտադրում է 100 դրամանոց խաղող». Նիկոլ Փաշինյան
Արմավիրի մարզում Արարատ կոնյակի գործարանի մասնաճյուղ այցելության ժամանակ լրագրողների հետ զրուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով խաղողի մթերման հարցերին: «Երկրում կա խաղող, որը մթերում են 430 դրամով և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Սա նշանակում է, որ մենք պլանավորման խնդիր ունենք, մենք պետք է ամեն մի քառակուսի մետր հողի արդյունավետությունը բարձրացնենք: Իսկ գյուղացին աճեցնում է այն խաղողը, որն արժե 100-150 դրամ: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի խնդիր ունենք: Կառավարության խնդիրն է՝ աջակցել գյուղացուն այս հարցում»,- ասաց վարչապետը: