Կայացել է Լիոնել Մեսսիի գործով դատական նիստը
Իսպանիայի Գավա քաղաքում կայացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի գործով դատական նիստը, որի շրջանակում քննվել է «Բարսելոնայի» հարձակվողին առաջադրված մեղադրանքը՝ հարկերի վճարումից խուսափելու մասով: Մեսսին և նրա հայրը՝ Խորխեն, ով, միաժամանակ, որդու գործակալն է, հարցաքննվել են, սակայն երկուսն էլ հերքել են իրենց մեղքը:
Այդպիսով, իբր, ավագ և կրտսեր Մեսսիները պետությունից թաքցվել է 4 միլիոն եվրո գումար: