1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում:

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ նպաստի գումարները տրամադրելու ժամանակ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան փոստային բաժանմունքի 5 աշխատակիցներ նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր ստացել են 100-ից 200-ական ՀՀ դրամ գումարներ։

Հաշվի առնելով, որ ստացված գումարը չի գերազանցել սահմանված չափը՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել այդ աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Կատարված ուսումնասիրությունները հիմք են տվել ողջամիտ ենթադրություններ անելու, որ «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կենսաթոշակառուներից կամ նպաստառուներից ապօրինի գումարների հավաքագրման գործողությունների կատարումը կարող է տարածված լինել նաև մարզի տարածքում գործող «Հայփոստ»-ի այլ բաժանմունքներում ևս: Նկատի ունենալով նաև այդ հանգամանքը՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու ընկերության փոստային բաժանմունքներում հնարավոր նմանատիպ երևույթները չեզոքացնելու նպատակով:
Միջնորդագրով բարձրացվել է նաև նպաստառուներից և կենսաթոշակառուներից գումարներ հավաքագրած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Վերջին շրջանում ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել բազմաթիվ հաղորդումներ «Հայփոստ» ՓԲԸ տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կենսաթոշակների կանխիկ վճարման ծառայություններն առերևույթ օրենսդրության պահանջների ակնհայտ այլ խախտումներով իրականացվելու վերաբերյալ:

Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է միայն անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր ունեցող անձին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքված՝ կենսաթոշակների կամ նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է տրամադրվել բացառապես վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունքն ունեցող անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Մինչդեռ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ 2019թ. ապրիլ և նախորդ ամսիներին հանրապետությունից տևականորեն, առանձին դեպքերում մեկ տարուց ավելի բացակայող բազմաթիվ շահառուներ այդ ողջ ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից վճարվել են:

Դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա տրվել են ստուգողական միջոցառումներ իրականացնելու, առանձին դեպքերում քրեական վարույթներ հարուցելու հանձնարարություններ: ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու այս հարցում: Ձեռնարկված նշված միջոցառումների արդյունքում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ բավարար տվյալներ ստացվելու դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ՝ այդ գործընթացներում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan