Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը նվիրել է իր ընտանիքին եւ ընկերներին:
Մեսին, ով դարձել է նախորդ մրցաշրջանի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու, հայտարարել է, որ առանց իր ընտանիքի եւ թիմակիցների չէր կարող հասնել նման արդյունքի: Ինչ վերաբերվում է ստացած վնասվածքներին` մեսին ասել է, որ իրեն ներկայումս լավ է զգում: