ԼՂՀ հանրաքվեին ոչ բոլորն են հավատում
ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 87,6 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը, որով երկիրն անցնում է նախագահական կառավարման։ Զուռնա-դհոլով ուղեկցված հանրաքվեն, որը ողջունել են նաեւ միջազգային դիտորդները, սակայն, ոչ բոլորին է հավատ ներշնչում։ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրինակ, կարծում է․ «Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է։ Ինձ մի ծիծաղեցրեք։ Դա նկարչություն է բառիս բուն իմաստով»։
«Հրապարակ».
