ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի միանա Ռոբերտ Քոչարյանին
Մամուլում շրջանառվող լուրեի համաձայն, աշնանը հուժկու ընդդիմադիր կուսակցություն է ստեղծվելու, որի թիրախում լինելու է ողջ իշխանությունը: Թե ով կլինի այս կուսակցության թիկունքում առայժմ հայտնի չէ: Fnews.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը քիչ հավանական է համարում, որ եղած ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկը կարող է որպես հուժկու ուժ հանդես գալ:
Ըստ նրա` ընդդիմությունը կձևավորվի, թե ոչ`կախված է հասարակության պոտենցյալից: Այս պահի դրությամբ քաղտեխնոլոգը դեռևս հասարակության մեջ այդ պոտենցյալը չի տեսնում: «Հասարակությունը չունի այդ պոտենցյալը, որպեսզի հուժկու, ինքնաբուխ, ընդդիմադիր շարժում ստեղծի: Իհարկե կարող են ինչ-որ շարժումներ, կուսակցություններ լինել, եթե լինի համապատասխան ֆինանսավորում և համապատասխան մասնագիտական աշխատանք, բայց դա կլինի, թե ոչ չենք կարող ասել»,-նկատեց Արմեն Բադալյանը: Նա նաև կասկածներ ունի, թե այդ հուժկու ուժի ստվերում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանը, ինչպես շրջանառվում է որոշ լրատվական կայքերում: Նրա գնահատմամբ` Ռոբերտ Քոչարյանը չունի այդ հեղինակությունը: «Ես չեմ կարծում, որ երկրոդ նախագահն այն վարկանիշ ունեցող անձնավորությունն է, որ եթե նա մտնի քաղաքականության մեջ, ապա կկարողանա մի հատ հուժկու, ընդդիմադիր շարժում ձևավորել: Նա այդքան հեղինակություն չունի»,-նշեց Բադալյանը:
Նա միանշանակ հերքում է նաև շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է միանալ Ռոբերդ Քոչարյանին: Քաղտեխնոլոգը նկատում է` մի կողից երկրորդ նախագահը չունի կուսակցություն, որին կարող է միանալ Սամվել Բաբայանը, մյուս կողմից էլ՝ նա ընդհանրապես քիչ հավանական է համարում, որ նախկին հրամանատարն ընդհանրապես կմիանա որևէ ուժի: «Ճիշտն ասած այդքան էլ էական չէ, Սամվել Բաբայանը որևէ կուսակցության կմիանա թե ոչ, քանի որ նրա մասին եղած լրատվական տեղեկությունները շատ ավելի մեծ են...
Քաղտեխնոլոգի որակմամբ` իրականում Սամվել Բաբայանի պոտենցյալն այն չի, որ նա ինչ որ քաղաքականության մեջ մտնելով, այս կամ այն ուժին հարելով` արմատական փոփոխություններ բերի: «Կարող է ինչ որ ուժի հարել, բայց հավանականությունը 0,00001 տոկոս է և այդքանով էլ կարող է ինչ- որ լրացուցիչ ռեսուրս ստանա, բայց ոչ ավելի»,-ընդգծեց Արմեն Բադալյանը: