«Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում». այսօր Գարեգին Նժդեհի մահվան տարելիցն է
Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1955 Դեկտեմբերի 21-ին Բոլշևիկների արյունոտ ձեռքով բանտում, Աստված միայն գիտի՝ ինչ պայմաններում մահացավ Հայոց ամենանվիրյալ զավակներից Գարեգին Նժդեհը:
Արազի ափին ծնված ընկեր, գործդ շարունակելու ենք...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը:
Նա հայ ազգային-քաղաքական և ռազմական հզոր գործիչ էր, ով ցավոք իր ժամանակաշրջանում չընդունվեց ինչպես հարկն էր, սակայն այդ ամենին դեմ նա ծավալում էր հայ ժողովրդի շահերից բխող գործունեություն, թե՛ հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս:
Ներկայացնում ենք Գարեգին Նժդեհի հզոր մտքերից.
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև հաղթական հայրենիք չի ունենա:
Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:
Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
Քաջերի յարութիւնն է մահը:
Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:
Մի ժողովուրդ` մի ընտանիք:
Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:
Միայն ազնիւն է զօրաւոր:
