ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՋՐԱԲԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԸՆԿԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԹՌԻՉՔԻՑ
Արմեն Սարկիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ ջան, իմ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր, անձնակազմը նույնպես, ամենայն հավանականությամբ պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ինքնաթիռը թռչում էր Չեխիայից Ռուսաստան, և վայրէջք էր կատարել Հայաստան անձնակազմի փոփոխության նպատակով: Ցավակցում եմ հարազատներին»։
Հիշեցնենք, որ ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։